Վրաստանյան ստարտափերները մասնակցում են Sevan startup summit 2018-ին

Հայաստանում հուլիսի 22-ին մեկնարկել է Սևանա լճի ափին անցկացվող ամենամյա «Սևան ստարտափ սամիթը», որին մասնակցում է 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում՝ 120 ստարտափ թիմեր, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ և ոլորտի ներկայացուցիչներ։ «Սևան ստարտափ սամիթի» գործընկեր GG կազմակերպության նախաձեռնությամբ, Սևան ուղևորվել են նաև մասնակիցներ Վրաստանից:

GG ընկերությունը Վրաստանից 4 կազմակերպությունների 9 ներկայացուցչի մասնակցությունն է հովանավորել: Նրանց շարքում են “Chopp” ստարտափ խումբը, Lingwing, MoonLife Tbilisi  և WoodLand ստարտափները: Վրաստանյան GG-ի մարքեթինգի մենեջեր Նիցա Շոնիան ասում է, որ անցկացրել են 2 մասշտաբային մրցույթ և փորձել են ընտրել տարբեր ոլորտներից հետաքրքիր մտահղացումներ ունեցող լավագույն մասնակիցներին:

Այս շաբաթվա ընթացքոմ մասնակիցներին կտրվի սեփական մտահղացումները զարգացնելու, որպես մասնագետ աճելու հնարավորություն: Նրանք ամեն օր հանդիպում են հայտնի, հաջողակ գործարարների, մարքեթերների և խոսնակների, աշխատում են նրանց հետ:

«Ինչ վերաբերում է էմոցիաներին, սա ամենահետաքրքիր մասն է: Վրաստանյան մասնակիցների էմոցիաները հնարավոր է գուշակել նաև նրանց ֆեյսբուքյան գրառումներից: Արդեն ծանոթացել են արտասահմանյան գործընկերների հետ, որոնց հետ իրենց խոսքով, ապագայում ընկերությունից բացի նաև միանական ծրագրեր են իրականացնելու»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է Նիցա Շոնիան և ուղարկում է մեզ վրաստանյան թիմի մի քանի միասնական լուսանկար:

GG-ն վրաստանցի ստարտափերներին հայաստանյան արդեն գործող ստարտափ կազմակերպությունների հետ ծանոթացնելու նպատակով նմանատիպ նախագիծ իրականացրել էր նաև նախորդ տարի: Բենդուքիձեի անվան Ազատ համալսարանի ուսանողներից ամենահեաքրքիր մտահղացումներ ունեցողների մի խումը GG-ի ֆինանսավորմամբ մի քանի օր գտնվեց Հայաստանում՝ այցելելով երկրի գեղատեսիլ վայրերը և ստարտափ տարբեր կազմակերպոթյուններ:

GG-ն Վրաստանում գործում է արդեն 2 տարի, Թբիլիսիից բացի հասանելի է նաև Բաթումիում և Քութայիսիում

 

Թողնել պատասխան