Գորիի շրջանի Կարալեթի գյուղում թռչնամսի ապօրինի սպանդանոց է հայտնաբերվել. Սննդամթերքի ազգային գործակալության փոխանցմամբ՝ պետական վերահսկողության շրջանակներում ստուգվել է անհատ ձեռնարկատեր Թ. Ճ.-ին պատկանող թռչնասպանդանոցը։
«Տեսչական ստուգման արդյունքում օբյեկտում հայտնաբերվել են կրիտիկական անհամապատասխանություններ։ Պարզվել է նաև, որ բիզնես օպերատորը գործունեություն է ծավալել առանց պարտադիր ճանաչման և տնտեսական գործունեության ռեգիստրում գրանցման։
Հայտնաբերված խախտումների պատճառով ձեռնարկատերը տուգանվել է, իսկ արտադրական գործընթացը՝ դադարեցվել», — նշված է հաղորդագրության մեջ։
Սննդամթերքի ազգային գործակալությունը ամբողջ երկրի տարածքում շարունակում է ապօրինի ձեռնարկությունների և սպանդանոցների հայտնաբերումը։ Գործակալությունը բիզնես օպերատորներին հորդորում է գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջների լիարժեք պահպանմամբ և սննդամթերք չարտադրել առանց համապատասխան ճանաչման ու գրանցման։