«Վրացական երազանքը» կուսակցական համաժողովներ կանցկացնի

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարում է կուսակցությունների համաժողովների անցկացման մասին։ Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ընդհանուր առմամբ նախատեսվում է 73 նման համաժողով անցկացնել, և առաջինը կկայանա Բաթումիում՝ մարտի 28-ին։

Համաժողովին կմասնակցեն.

  • կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն,
  • գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն,
  • գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն,
  • տարածաշրջանային քարտուղար Դիմիտրի Սամխարաձեն,
  • Աջարիայի կազմակերպության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն:

Կուսակցությունից հայտնել են, որ համաժողովի մասնակիցները կընտրեն քաղաքային կազմակերպության նախագահին և բյուրոյի անդամներին։

Բաթումիից հետո իշխող կուսակցությունը նախատեսում է համաժողովներ անցկացնել Խուլոյում, Շուախևիում, Քեդայում, Խելվաչաուրիում և Քոբուլեթիում։