Վակե-Սաբուրթալո թաղամասում երթևեկությունը կփոխվի

Թբիլիսիի քաղաքապետարանը Վակե-Սաբուրթալո թաղամասի Իոնա Վակելի և Օթար Ճիլաձեի փողոցների հատվածում կկատարի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն:

Քաղաքային իշխանությունները ակնկալում են, որ փոփոխությունը կլուծի Վաժա Փշավելա պողոտայի և Վակելի փողոցների գերբեռնվածության ու խցանումների հարցը:

Մինչ օրս Վակելի փողոցով հնարավոր էր ավտոմեքենաների երկկողմանի շարժը դեպի ՎաԺա Փշավելա պողոտայի խաչմերուկ, ինչը խցանումների ու ավտովթարների պատճառ էր դառնում:

Խնդիրը լուծելու համար քաղաքային տրանսպորտի ծառայությունը որոշում է կայացրել, որ Վակելի փողոցից այսուհետ միակողման երթևեկ կկազմակերպվի։

Բացի այդ, Վակելի փողոցին զուգահեռ Օթար Ճիլաձեի փողոցի մի հատվածը ևս կդառնա միակողմանի:

Թողնել պատասխան