Սաակաշվիլիին դեռևս արգելված է հեռախոս օգտագործել. Բեքա Բասիլայա

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Բեքա Բասիլայան լրագրողներին տրամադրած տեղեկության մեջ ասել է, որ իր խնդրանքը բավարարել են և Սաակաշվիլիին տրամադրել են հեռուստացույց և տաք ներքնակ:  

Բասիլայայի խոսքով՝ իրենց խնդրանքը բավարարվել է այն բանից հետո, երբ լրատվամիջոցները հայտնել են այդ մասին: Նա նաև ասել է, որ ընտանիքի անդամների խնդրանքը բավարարվել է, և երեխաներն ու մայրը նրա հետ կհանդիպեն երկուշաբթի:

Փաստաբանը կրկնում է, որ Սաակաշվիլիին դեռևս արգելված է հեռախոս օգտագործել:

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում հոկտեմբերի 1 -ին և տեղափոխվել Ռուսթավի քրեակատարողական հիմնարկ:  Հոկտեմբերի 1-ի առավոտից «Վրացական երազանքի» առաջնորդներն ու ներքին գործերի նախարարությունը հայտարարել էին, որ Միխեիլ Սաակաշվիլին չի լքել Ուկրաինան և չի հատել Վրաստանի սահմանը, իսկ երեկոյան վարչապետ Ղարիբաշվիլին հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Սաակաշվիլին ձերբակալված է: Իսկ, թե ինչպես է Սաակաշվիլին  հատել Վրաստանի սահմանը դեռ անհայտ է։