Ինչո՞ւ որևէ մեկը չի բացատրում Վրաստանի քաղաքացիներին Կվիրիկաշվիլիի հրաժարականի պատճառը. Մարգվելաշվիլի

Georgia's President Georgy Margvelashvili speaks during an interview with Reuters at his office in Tbilisi, Georgia, November 29, 2016. 2016. REUTERS/David Mdzinarishvili

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հայտարարությամբ, բոլորի համար անհայտ է, թե ինչո՞ւ հրաժարական տվեց վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Բրյուսելում լրագրողների հարցերին պատասխանելիս՝ Մարգվելաշվիլին ասել է՝ որևէ մեկը չի մեկնաբանել, թե ինչո՞ւ հրաժարական տվեց վարչապետը։

«Ինչո՞ւ որևէ մեկը չի բացատրում Վրաստանի քաղաքացիներին՝ Կվիրիկաշվիլիի հրաժարականի պատճառը: Մի՞թե մենք արժանի չենք իմանալ, թե ինչ պատճառով նա հեռացվեց պաշտոնից»,- նշել է Մարգվելաշվիլին:

Ըստ Մարգվելաշվիլիի՝ այս հարցը ոչ միայն Վրաստանի բնակչությանն է հուզում, այլ նաև օտարերկրյա գործընկերներին:

«Մենք ունեինք վարչապետ, որը իբրև թե տնտեսական խնդիրների պատճառով հրաժարական տվեց, սակայն մայիսին մենք ունեինք այնքան տնտեսական աճ, որքան Վրաստանը չի ունեցել երբեք: Քաղաքական դաշտից ինչո՞ւ անհետացավ Կվիրիկաշվիլին: Նրան նաև հեռացրին քաղխորհրդից և փաստացի նրա նկարները հեռացնում են ամեն տեղից: Ո՞րն էր այս մարդու մեղքը, մենք չգիտենք: Ինձ հարցնում են՝ Կվիրիկաշվիլին ինչո՞ւ գնաց, ես պատասխան չունեմ»,- ասել է նախագահը:

Թողնել պատասխան