15 նոր դեպք. կորոնավիրուսը Վրաստանում

Օգոստոսի 5-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 15 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1197 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 12 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 974 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 7066 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 294 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով: