Վրաստան-Անդորրա հանդիպումն ավարտվել է ոչ ոքի

Ազգերի լիգայի շրջանակներում Վրաստանի ազգային հավաքականի և Անդորրայի ընտրանու հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով: 9-րդ րոպեին վրացիներին առաջ է մղել Գիորգի Չակվետաձեն, իսկ 63-րդ րոպեին Կրիստիան Մարտինեսը հավասարեցրել է հաշիվը:

Վրաստանի ազգային հավաքականը 5 խաղից ունի 4 հաղթանակ, 1 ոչ ոքի, 10 գոլ: Վրաստանը 13 բալով D լիգայի առաջին խմբի առաջատարն է:

Վրաստանի հավաքականը մրցաշարի եզրափակիչ խաղում նոյեմբերի 19-ին կհյուրընկալի Ղազախստանի ընտրանուն: Հանդիպումը կանցկացվի Դինամո մարզադաշտում:

Հատկանշական է, որ այսօր Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում կմրցի Ջիբրալթարի հետ: