Վրաստանում արտահանման ու ներմուծման ծավալները նվազել են

Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում Վրաստանից արտահանումը նվազել է 11.1%, իսկ ներմուծումը`16.6%-ով:

Թվերը հրապարակված են Վրաստանի վիճակագրական ծառայության կողմից: 2020-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 9 159.5 մլ. դոլար, ինչը 15%-ով փոքր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Արտահանումը կազմել է 2 715.3 մլն. դոլար,  (11.1% -ով պակաս),  ներմուծումը` 6 444.2 մլն. դոլար (16.6%-ով պակաս):