Վրաստանում «տեղային սահմանափակումները» հնարավոր է ավելանան

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման  և հանրային առողջության կենտրոնի տվյալներով` երկրում ամբողջական «լոքդաուն» չի դիտարկվում, ռազմավարության հիմքում  շարունակում են մնալ տեղային սահմանափակումները:

Մասամբ «լոքդաունը» երկրում պահպանվում է. Գիշերային ժամերին դրսում մարդկանց տեղաշարժն արգելված է (կան բացառություններ` հատուկ թույլտվությամբ), տուգանքը 2000 լարի է` մոտ 7000 դոլար: Ժամը 22-ից հետո արգելված է ռեստորանների աշխատանքը, ժամանակավոր դադարեցվել են մասսայական միջոցառումները, ուսումը երկրում հեռավար ռեժիմով է: Դիմակ կրելը պարտադիր է` ինչպես փակ, այնպես էլ  բաց տարածքներում (չկրելու համար տուգանքը 20 լարի է` մոտ 7 դոլար):

Կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն ասել է, որ կոորդինացնող խորհրդի հետ  քննարկել են նոր սահմանափակումների հարցը, սակայն  դրանց մասին դեռ չի խոսել, կխոսվի խորհրդի նսիտից հետո:  Ըստ նրա` երկրում այսօր ուժի մեջ գտնվող սահմանափակումները խելամիտ են, լրջորեն չեն ազդում տնտեսական զարգացման վրա: