Վրաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ցավակցությունն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

Նախագահը Twitter-ի իր էջում է արձագանքել Լիբանանում տեղի ունեցած միջադեպին:

«Իմ խոր ցավակցությունն եմ հայտնում Բեյրութում ցնցող պայթյունի կապակցությամբ», — գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցել է Լիբանանի ժողովրդին:

«Իմ աղոթքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են», — գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Հիշեցնենք՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ: Տեղեկություն է տարածվում 3000-ից ավելի վիրավորների մասին: