Վրաստանի կառավարության որոշմամբ, Վրաստանի օլիմպիական հավաքականի անդամներին, մարզիչներին, բժշկական անձնակազմին և վարչական խմբին դրամական պարգևներ կտրամադրվեն XXV Ձմեռային օլիմպիական խաղերում («Միլան-Կորտինա-դ’Ամպեցո 2026») իրենց մասնակցության և նվաճումների համար։
Տեղեկությունը տարածել է կառավարության մամուլի ծառայությունը, ըստ որի` մրցանակային գումարների տրամադրման վերաբերյալ համապատասխան միջոցառումները կապահովի Վրաստանի սպորտի նախարարությունը։