«1+4» ծրագրով երկու անգամ ավելի շատ դիմորդներ կֆինանասավորվեն

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի որոշմամբ 2024-2025 ուսումնական տարվանից կրկնապատկվել է էթնիկ փոքրամասնությունների համար վրաց լեզվի ուսուցման (1+4) կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ֆինանսավորումը: 100 հայ և 100 ադրբեջանցի ուսանողների փոխարեն ամեն տարի 100 տոկոսանոց դրամաշնորհներ կտրամադրվեն 200 հայ և 200 ադրբեջանցի ուսանողների։

Նշենք, որ հայոց լեզվով և ադրբեջաներենով հանձնված ընդհանուր ունակությունների քննության արդյունքներով «1+4» կրթական ծրագրում ընդգրկված և հայ, և ադրբեջանցի ուսանողների ֆինանսավորումը կազմում է 450 հազար լարի յուրաքանչյուրի համար, որը տեղեկության համաձայն՝ տարեցտարի կավելանա:

«Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության հիմնական առաջնահերթություններից է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար կրթության հասանելիության բարձրացումը։ Այդ նպատակին է ծառայում «1+4» կրթական ծրագրի շրջանակներում ուսանողների ֆինանսավորման ծավալների կրկնապատկումը», — նշված է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության տրամադրած տեղեկության մեջ:

Մանրամասն «1+4» ծրագրի մասին կարդացեք ստորև.

«1+4». վրացերենի չիմացությունը՝ անմրցունակության պատճառ