Գարունը Վրաստանում կսկսվի տեղումներով

Մարտի 1-ի օրվա երկրորդ կեսից մինչև մարտի 4-ը Վրաստանում սպասվում են տեղումներ, հարթավայրերում և լեռնային շրջաններում՝ անձրևի տեսքով, բարձրադիր գոտիներում՝ ձյան։ Արևմտյան շրջաններում տեղ-տեղ սպասվում է առատ ձյուն։

Հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Գործակալությունը զգուշացնում է, որ լեռնային շրջաններում օդի բարձր ջերմաստիճանի և ձյան հալման հետևանքով գետերի ջրի մակարդակը կարող է բարձրանալ։