Հասարակական տրանսպորտից օգտվելու պարտադիր պայմանները

Պաշտպանիչ դիմակներով վարորդներ և ուղևորներ ու անջատված օդորակման համակարգ. այս երկու պայմանը պարտադիր է լինելու Թբիլիսիի հասարակական տրանսպորտում: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ քաղաքապետարանի համապատասխան ծառայությանը հանձնարարելով խիստ հսկել:

«Մետրոյում, ավտոբուսներում և միկրոավտոբուսներում անհրաժեշտ կլինի պաշտպանիչ դիմակ կրելը: Մենք դա կվերահսկենք: Պետք է զգուշացվեն նաև ավտոբուսների վարորդները` անջատված պետք է լինեն օդորակիչները, իսկ պատուհանները պարտադիր բաց, որպեսզի հնարավորինս շատ օդափոխվի տարածքը: Մետրոն դրա կարիքը չունի, այնտեղ առանց այդ էլ օդափոխվում է», — ասել է Կախա Կալաձեն:

Հիշեցնենք՝ ներքաղաքային տրանսպորտը աշխատանքը կվերսկսի մայիսի 29-ից: