Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսի անցակետի երկու հատվածները, ինչպես նաև Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փետրվարի 18-ի ժամը 12:00-ի դրությամբ, բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին «Ալիք մեդիային» տեղեկացնում են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունից:

Ինչպես մեզ հայտնեցին վարչությունից, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնամաքրման աշխատանքները շարունակվում են, սակայն ձնահոսքի վտանգն անցել է:

Նախարարության ճանապարհների վարչությունը հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։