Շարունակվում է Զուրաբիշվիլիի աշխատանքային այցը Ֆրանսիա

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր կսկսի հանդիպել երկրի բարձրագույն ղեկավարությանը։

Զուրաբիշվիլիին այսօր կհյուրընկալի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն: Օրվա երկրորդ կեսին Վրաստանի նախագահը Փարիզի Քաղաքական գիտությունների ինստիտուտում հանդես կգա «Վրաստանն ու Եվրոպան․ հնարավորությունները փոփոխվող միջավայրում» թեմայով դասախոսությամբ։

Փետրվարի 19-ին նախատեսված է Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նշվում է, որ հանդիպումից հետո նախագահները կստորագրեն համագործակցության հռչակագիր, որի շրջանակներում երկրների միջև առկա երկխոսությունը ինստիտուցիոնալ բնույթ կկրի՝ որակապես նոր մակարդակի անցնելով:

Սալեոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայից մեկնելու Գերմանիա: