Կառավարությունը բարդացնում է ազգանուն փոխելու գործընթացը

«Մեր համաքաղաքացիները տարբեր ազգանուններով մեկնում են Եվրամիության երկրներ և հանցագործություններ գործում, այդ պատճառով բարդացնում ենք գործընթացը»,- այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վերջինս նշել է, որ գործընթացը կկանոնակարգվի արդարադատության նախարարության կողմից պատրաստված փոփոխություններով։

«Ցավոք, ազգանուն փոխելու հնարավորությունը մեր քաղաքացիներն օգտագործում են և տարբեր ազգանուններով մեկնում Եվրամիության երկրներ: Այդ պատճառով գործընթացը բարդացնում ենք: Սա համաձայնեցված է Եվրամիության հետ և հույս ունենք, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան այս ամենին»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան