ԵՄ-ին անդամակցությունը մեր ռազմավարական նպատակն է. խորհրդարանի խոսնակ

«Մեզ համար ռազմավարական նպատակ է` լինել Եվրամիության անդամ»,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն` «Արևելյան գործընկերության» 10-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովին:

Նա կարևորել է Սև Ծովի պոտենցիալի ամբողջական օգտագործումը՝ տարածաշրջանային համագործակցությամբ:

«Տնտեսության հզորացումը, հատուկ գործիքների ստեղծումը շատ կարևոր խնդիր պետք է լինի բոլորիս համար: Կարևոր է` հզորացնել քաղաքական ինտեգրացիան այն երկրների հետ, որոնք ցանկություն ունեն էլ ավելի զարգացնել իրենց կապերը ԵՄ հետ: Մեզ համար ռազմավարական նպատակ է Եվրամիության անդամ լինելը: Հավատում ենք, որ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ կունենա և էլ ավելի բարձր մակարդակի կհասնի»,- հայտարարել է Թալակվաձեն: