Գործազրկության մակարդակի նվազում է նկատվում

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի IV-րդ եռամսյակում՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է 3 տոկոսով՝ կազմելով 16,1 տոկոս։

Geostat-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2022 թվականի IV-րդ եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, աշխատանքի ընդունվածների թիվն ավելացել է 42,9 հազարով։

2022 թվականի IV-րդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զբաղվածության մակարդակն աճել է և՛ կանանց (2,9 տոկոսով), և՛ տղամարդկանց շրջանում (2,5 տոկոսով)։

2022 թվականի IV-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը նվազել է և՛ քաղաքային (3,7 տոկոս), և՛ գյուղական բնակավայրերում (1,9 տոկոս) նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ: