Վրաստանը չպետք է երկրորդ անգամ մերժում ստանա ԵՄ-ից. նախագահը՝ սենատորներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ամերիկացի սենատորներ Ժան Շահինի և Դիկ Դուրբինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պետք է ռազմավարական որոշում կայացվի Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ, և Վրաստանը չպետք է  երկրորդ անգամ մերժում ստանա:

Ըստ տեղեկության՝ նախագահը ամերիկացի սենատորների հետ հանդիպմանը Վրաստանի եվրաինտեգրմանը զուգահեռ՝ քննարկել է նաև Ուկրաինայում ընթացող պատերազմը և Սևծովյան տարածաշրջանում ստեղծված անվտանգության միջավայրը։

Տեղեկության համաձայն, ամերիկացի սենատորներն ասել են, որ բարձր են գնահատում Վրաստանի նախագահի դերն ու դիրքորոշումը եվրաինտեգրման ուղղությամբ, ինչին ի պատասխան նախագահը նշել է, որ ինքն արտահայտում է եվրոպական ինտեգրման առնչությամբ վրաց ժողովրդի կամքն ու խոսքը:

Նախագահի խոսքով, վրաց ժողովուրդն արժանի է Եվրամիության թեկնածուի կարգավիճակին, քանի որ նա 30 տարի ծառայում է եվրոպական արժեքներին։

«Նա նշել է, որ Վրաստանում երկրորդ ճակատ բացելու հարցը կազմակերպում է միայն Ռուսաստանը, որը միայն 2008 թվականի օգոստոսին չէ, որ ագրեսիա է իրականացրել Վրաստանի դեմ, այլ արդեն երկրորդ դարն է՝ ինչ իրականցում է», — ասել է Զուրաբիշվիլին: