Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ինը կհանդիպեն հունիսի 12-ին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը նախատեսված է հունիսի 12-ին Սինգապուրում: Այս մասին թվիթերյան իր էջում տեղեկացրել է նախագահ Թրամփը:

«Կիմ Չեն Ինի հետ շատ սպասված հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին: Մենք կփորձենք այդ պահը աշխարհի խաղաղության համար նշանակալի դարձնել»,-գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Փհենյան էր ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն: Նրա այցի նպատակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը նախապատրաստելն էր։ Փոխանցում է interpressnews-ը։

Թողնել պատասխան