«Վրացական երազանքը» չի աջակցել PACE-ի ուկրաինացի թեկնածուին

Թինի Քոքսը երկրորդ ժամկետով ընտրվել է Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի PACE-ի նախագահ։

PACE-ի նախագահի պաշտոնի համար պայքարում էր նաև Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Մերեժկոն, բայց վրացական պատվիրակությունը նախապատվությունը տվել է Թինի Քոքսին։ Ալեքսանդր Մերեժկոն Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ է։

Քվեարկությունից առաջ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն պարզաբանել է, որ իրենք չեն ընտրել Ալեքսանդրին, քանի որ նա ներգրավված է եղել PACE-ի կողմից այն բանաձևի ընդունման մեջ, որում ասվում է, թե Միխեիլ Սաակաշվիլին համարվում է քաղբանտարկյալ։

«Մենք աջակցում ենք Թինի Քոքսին։ Եվրախորհրդում ընդունված պրակտիկա է, երբ նախագահն ընտրվում է քաղաքական կուսակցության քվոտայով և ընտրվում է երկրորդ ժամկետով։ Մյուսն Ուկրաինայի թեկնածու Մերեժկոն է, որն աջակցել է մեզ համար անընդունելի որոշմանը։ Պատճառներից մեկը սա է, որ չենք պաշտպանել նրան»,- Ստրասբուրգում լրագրողներին ասել է Կոբախիձեն։