Թբիլիսիի քաղաքապետարանը կանանց առաջարկում է ավտոբուս վարելու համար վարորդական դասեր անցնել

Թբիլիսիի քաղաքապետարանը կանանց առաջարկում է անվճար վերապատրաստման դասընթացներ՝ հանրային ավտոբուսներ վարելու համար:

Դասընթացի համար առկա է 25 տեղ: Դասընթացի ծախսերը, այդ թվում վարորդական վկայականի քննության համար նախատեսված գումարը, վարորդական դպրոցն է հոգում: Դասընթացներն ավարտելուց հետո, վարորդական վկայական ստացած կանայք կանցնեն աշխատանքի։

Դիմումների վերջնաժամկետը 2018 թվականի սեպտեմբերի 21-ն է: Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են www.ttc.com.ge կայքում:

Կին վարորդների ուսուցման համար պայմանագիր է կնքվել «Թբիլիսիի տրանսպորտային ընկերության» և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև:

Ծրագրի նպատակն է ստեղծել հավասար հնարավորություններ և ապահովել տրանսպորտի ոլորտում գենդերային հավասարությունը: