Հարավային Օսիայում կորոնավիրուսով վարակված 30 մարդ կա

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում կորոնավիրուսի նոր 5 դեպք է գրանցվել և մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված 30 մարդ կա:

Ըստ տեղեկատվության, բժիշկների հսկողության տակ է գտնվում 279 մարդ:

Հատկանշական է, որ այսօրվա 5 նոր դեպքից 4-ը ռուսական ռազմական ուսումնարանի կուրսանտներ են:

Նշենք, որ Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է մայիսի 6-ին: