Խաճապուրին պիցցայի կովկասցի հորեղբոր տղան է. The Good Life

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության փոխանցմամբ, իտալական հանրահայտ The Good Life ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել Թբիլիսիի մասին։

The Good Life-ի լուսանկարիչ-լրագրող Անդրեա Փորլանը Վրաստանում է եղել Զբոսաշրջության ազգային վարչության մամուլի շրջայցի շրջանակներում։

Հոդվածում նկարագրված են Թբիլիսիի զբոսաշրջային վայրերը, մայրաքաղաքի պատմությունը, մշակույթը, ճարտարապետությունը, հին թբիլիսյան փողոցները, վրացական խոհանոցն ու գինին։

«Թբիլիսիում, որտեղ բակ կա, ամենուր խաղողի այգի կա։ Ի վերջո, հնագետները չեն կասկածում, որ գինին ծնվել է այստեղ՝ Քրիստոսից մոտ 6000 տարի առաջ։ Խաղողի 524 սորտերից ամենատարածվածը Սափերավի կարմիր և կիսաքաղցր տեսակն է, որը շատ տարածված է Արևելյան Եվրոպայի երկրներում»,- գրել է Փորլանին և շարունակել՝ համեմատելով պիցցան և խաճապուրին միմյանց հետ։

«Նրանց համար, ովքեր երբեք չեն լսել վրացական խոհանոցի մասին, կարող են օգտակար լինել այս բառերը՝ խաճապուրի, խինկալի։ Առաջինը մեր պիցցայի կովկասյան հորեղբոր տղան է և սեղանների վրա է լինում տարբեր տարածաշրջանային կոնֆիգուրացիաներով, ամենահեշտը իմերական խաճապուրի պատրաստելն է…»,- գրել է հոդվածի հեղինակը։