Խորհրդարանը նախագահին կլսի գարնանային նստաշրջանին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանի գարնանային նստաշրջանի շրջանակներում պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնի:

Հաշվի առնելով կանոնակարգը՝ գարնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստի օրը խորհրդարանը պետք է լսի նախագահի տարեկան հաշվետվությունը՝ երկրի վիճակի կարևորագույն խնդիրների վերաբերյալ։

Օրենսդիր մարմինը նախագահի հաշվետվության օրը համաձայնեցնում է նախագահի վարչակազմի հետ:

Ինչ վերաբերում է նախագահի լսումների ձևաչափին, ապա, ըստ կանոնակարգի՝ նախագահի ելույթի ավարտից հետո ելույթ կունենան խմբակցությունների նախագահները։ Խմբակցության նախագահի ելույթի տևողությունը չպետք է գերազանցի տասը րոպեն։ Ելույթներից հետո նախագահն իրավունք ունի հանդես գալու եզրափակիչ ելույթով։

Անցյալ տարի նախագահը խորհրդարանում ելույթ էր ունեցել ապրիլի 9-ին: