«Բազմազան Վրաստան». մեկնարկում է ազգային փոքրամասնությունների ինտեգրման ծրագիրը

Վրաստանի մշակութային կյանքում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ինտեգրելու նպատակով երկրի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ Գիորգի Լեոնիձեի անվան գրականության թանգարանի նախաձեռնությամբ մեկնարկում է «Բազմազան Վրաստան» ծրագիրը:

Նախագծի շրջանակներում նախատեսվում են միջոցառումներ Վրաստանի ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում: Ծրագրի չորրորդ փուլի շրջանակներում սեպտեմբերի 21-ին միջոցառումներ  են նախատեսված Գարդաբանիի Սակրեբուլոյի շենքում և մշակույթի կենտրոնում:

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալներով, Թբիլիսիից ժամանած հայտնի գիտնականներ Մակե Էլբակիձեն, Էկա Կախարավան և Իրմա Դոլիդձեն հանդիպում կունենան տեղացիների հետ, կքննարկեն գրականության և մշակույթի ոլորտի մի շարք պատմական իրադարձություններ: