Վրաստանի՝ ԵՄ անդամակցության կարգավիճակի հարցը կորոշվի հոկտեմբերին

«Բաց հասարակության հիմնադրամ» հասարակական կազմակերպության եվրաինտեգրման ծրագրի ղեկավար Վանո Չխիկվաձեի խոսքով՝ հոկտեմբերի 17-ին կամ 25-ին հայտնի կդառնա՝ Եվրահանձնաժողովը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ կտրամադրի, թե ոչ։

Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Վանո Չխիկվաձեն։

«Աղբյուրի համաձայն՝ Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 17-ին կամ 25-ին կներկայացնի ընդլայնման փաթեթը։ Այդ ժամանակ կիմանանք՝ արդյոք Եվրամիության խորհուրդը հանձնարարական կտա Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ»,- գրում է Վանո Չխիկվաձեն։

Ի դեպ, հասարակական կազմակերպությունների գնահատմամբ՝ Վրաստանն ամբողջությամբ կատարել է Եվրահանձնաժողովի 12 պայմաններից միայն մեկը։

Ինչպես են կատարվում Եվրահանձնաժողովի 12 պայմանները. ՀԿ-ների զեկույցը