2020 թվականի ընդունելության քննություններ. ի՞նչ է պետք իմանալ

Կրթության բարեփոխման շրջանակներում 2020 թվականի դիմորդները միասնական ազգային քննությունները կհանձնեն նոր մոդելով:

Քննությունները կանցկացվեն 3 պարտադիր առարկաներից:

  1. Վրաց լեզու և գրականություն
  2. Օտար լեզու
  3. Մաթեմատիկա/Պատմություն

Երրորդ քննությունը կախված է ծրագրից: Տեխնիկական և բնագիտական ուղղություններով դիմորդները քննություն կհանձնեն մաթեմատիկայից, հումանիտար ուղղություներով՝ պատմություն:

ԲՈՒՀ-երը (ովքեր դրա ցանկությունը ունեին) արդեն որոշել են կրթական ծրագրերի համաձայն հավանական լրացուցիչ քննական առարկաները, որոնք են՝ Կենսաբանություն, Քիմիա, Ընդհանուր ունակություններ, Աշխարհագրություն, Գրականություն, Արվեստ և Քաղաքացիական կրթություն:

Բժշկական կրթական հաստատություններ ընդունվելու համար պարտադիր կլինի հանձնել 4 քննություն:

  1. Վրաց լեզու և գրականություն
  2. Օտար լեզու
  3. Կենսաբանություն
  4. Մաթեմատիկա/Քիմիա/Ֆիզիկա (դիմորդը ընտրում է 3-ից գոնե մեկը):

Ինչ վերաբերում է Վրաց լեզվի նախապատրաստական ծրագրին (1+4 ծրագիր), ընդունելությունները կշարունակվեն առկա ձևաչափով, այսինքն այստեղ փոփոխություն չի սպասվում:

Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ԲՈՒՀ ընդունվելու համար պետք է հանձնեն միայն Ընդհանուր ունակությունների քննությունը: