Ռուսաստանն առաջարկել է վերացնել «Օկուպացված տարածքների մասին» օրենքը

Վրաստանի ինտեգրման և հաշտեցման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հույս է հայտնել, որ Խորհրդարանը փոփոխություններ կմտցնի «Օկուպացված տարածքների մասին» օրենքում, որոնք ենթադրում են դրանք խախտելու համար սահմանված պատժի մեղմացում:  

Ռուս պատգամավորները քննարկում են ամռանը Վրաստան այցելելու հարցը` Եվրոպայի  անվտանգության և համագործակցության կազմակերպության  նիստին մասնացելու նպատակով: Այս մասին ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար  Գրիգորի Կարասինը: Նա նշել է, որ լավ կլիներ, եթե վրացական իշխանություններն  ընդհանրապես  վերացնեին այս օրենքը:

Զաքարեիշվիլին էլ, իր հերթին,  լրատվամիջոցներին  ասել է, որ «Օկուպացված տարածքների մասին» օրենքի վերացումը բացառվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի  վերականգնվել  Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Ինչ վերաբերում է օրենքով սահմանված պատժին, մարդուն անազատության մեջ պահելը` ոչ մի օգուտ չի բերում`  համոզված է Զաքարեիշվիլին.

«Ինչ է տալիս մեզ` մարդուն երկու տարի բանտում պահելը: Ոչինչ, բացի նրանից, որ  մենք նրան ուտեցնում- խմեցնում ենք:  Այո, իսկապես, փոփոխությունները նախաձեռնել է մեր  նախարարությունը:  Եթե այդ առաջարկները  հաշվի առնվեն, և  հույս ունեմ, որ փոփոխությունները  կիրականացվեն, ապա այդ հարցը չի բարձրացվի` Թբիլիսիում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության նիստից առաջ»,-հայտարարել է նախարարը:

Հիշեցնենք`  ավելի վաղ  նա Եվրոպայի անվտանգության և  համագործակցության  խորհրադարանական վեհաժողովի նստաշրջանը  որակել էր որպես ամենամասշտաբային քաղաքական միջազգային իրադարձությունը` երկրի 25 տարվա անկախության պատմության մեջ: Հանդիպմանը մասնակցություն կունենա 57 խորհրդարանական պատվիրակություն:

2008 թվականի օգոստոսյան պատերզամից հետո Մոսկվան միակողմանիորեն ճանաչել է  Աբխազիայի և Հյուսիսային Օսիայի անկխությունը: Ի պատասխան`  Վրաստանը  խզեց դիվանագիտական հարաբերությունները` ռուսական կողմի հետ,  իսկ Աբխազիային և Ցխենվալիի շրջանին տվեց  օկուպացված տարածքների կարգավիճակ:

Տեղեկությունը տարածել է «News Georgia » օնլայն  պարբերականը:

Թողնել պատասխան