Թբիլիսիի կենտրոնում երթևեկությունը ժամանակավոր կսահմանափակվի

Թբիլիսիի  կենտրոնական հատվածներից մեկում` Աղմաշենեբելի պողոտայի ճանապարհային երթևեկությունը ժամանակավորպաես կսահմանափակվի` կապված  ստորգետնյա անցումներում իրականացվող աշխատաքների հետ:

Հայտնում է  քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Մասնավորապես` մարտի 28-ին կարգելվի երթևեկությունը Մարջանիշվիլիի հրապարակից մինչև Սարբրյուկենի  հրապարակ: Այստեղ «Նոր Թիֆլիս»  ծրագրի շրջանակներում ընթանում են մայրաքաղաքի պատմական մասի  վերականգնողական աշխատանքները:

230068436Նշված հատվածներույմ  ամբողջովին նորացվելու են խմելու ջրի կենտրոնական խողովակները,  ջրահեռացման և կոյուղու ցանցերը: Արդյուքնում պողոտան կունենա ջրամատակարարման, ինչպես նաև  գիշերային լուսավորության նոր համակարգ, կփոխվեն   նաև  ինտերնետ և հեռախոսալարերը:

Երթևեկության ժամանակավոր սահմանափակման հետ կապված` քաղաքապետարանի համապատասխան ծառայություններն ու Ճանապարհային ոստիկանությունը աշխատում են տրանսպրտային այլըտրանքային համակարգի ստեղծման վրա:

Թբիլիսիի  պատմական հատվածի` Աղմաշենեբելիի պողոտայի վերականգնողական աշխատակնքերի ավարտին` Թբլիսին կունենա հանգստի նոր գոտիներ: Պողոտայի մի մասը` մինչև Մշրալի Խիդի, այսինքն  Ցամաքած կամուրջն ընկած հատվածը,  կդառա   հետիոտնային գոտի,կբացվեն զբոսաշրջային  նոր երթուղիներ:  Սա ևս նախատեսված է «Նոր Թիֆլիս» ծրագրով, հիշեցնենք,` պողոտայի վերականգնումը սկսվել է  փետրվարին, ընթանալու է մի քանի փուլով:

Լուսանկարները` «Sputnik-georgia» -ի

Թողնել պատասխան