Աշխատանքից ազատված տնօրենները բողոքում են

Թբիլիսիի մանկապարտեզների` աշխատանքից ազատված տնօրենները, ինչպես նաև մանկավարժների  և ծնողների մի  մասը  բողոքի ակցիա են սկսել:

Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան, ի պատասխան հայտարարել է, որ ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում, և նախկին տնօրենները բողոքելու որևէ իրավական հիմք չունեն: Այնուամենայնիվ, Նարմանիան խորհուրդ է տվել որոշումը վիճարկել դատարանում` բողոքի ակցիաներ կազմակերպելու փոխարեն:

«Կարևոր է, որ մանկապարտեզներում  ուսումնական գործընթացը   շարունակվի: Մեր հիմնական խնդիրը երեխաներն են, Մենք պետք է նրանց համար լավագույն պայմաններ ապահովենք:  Եթե ինչ –որ մեկը առարկություններ ունի և հիմք մտածելու, որ աշխատանքից ազատվել է անտեղի,  դրա համար կան իրավական մեխանիզմներ`  թող  դիմեն դատարան»:

Հիշեցնենք`Քաղաքապետարանին կից գործող`  նախակրթարանները ղեկավարող  գործակալության կողմից  մանկապարտեզների 25 տնօրեն ազատվել է  աշխատանքից` աուդիտական ստուգումների արդյունքում: Աուդիտ իրականացնող ծառայությունը  ստուգել է նախակրթարանների`  նախորդ տարվա գործունեությունը` այդ թվում ֆինանսական ծախսերը, հայտնաբերել  չարաշահումներ,  օրինակ  ֆինանական միջոցների ոչ նպատակային օգտագործում,  սննդամթերքի համար ավելորդ գումարների տրամադրում:

Թբիլիսիիում այսօր գործում է  161  նախակրթարան:

Թողնել պատասխան