Լարին ամրապնդում է դիրքերը

Վրաստանի կենտրոնական բանկի փոխանցման`  մարտի 17-ին գրանցվել է 2016 թվականի`  դոլարի ամենացածր փոխարժեքը կազմելով` 1 դոլարի դիմաց 2.32 լարի:

Հաշվի առնելով այն փաստը, որ ըստ Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության`  2016 թվականին նվազել են արտերկրից Վրաստան ֆինանսական փոխանցումները`  2015 թվականի հունվարի հետ համեմատ շուրջ 12 տոկոսով: Մինչդեռ Վրաստանից արտահանվող ապրանքների ծավալները նախորդ տարվա միեւնույն ժամանակաշրջանի հետ համեմատ 5 տոկոսով:

Հարց է ծագում`  ինչն է պատճառ հանդիսացել վերջին օրերին վրացական ազգային տարադրամի ամրապնդման համար: Այս եւ այլ հարցերի է անդրադարձել տնտեսական հարցերով փորձագետ Էմզար Ջգերենայան, ով խնդրի վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում կարծիք հայտնեց, որ հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը,  լարին պետք է թուլանար: Լարիի ամրապնդվումը փորձագետը կապում է Վրաստանի վարած բյուջետային քաղաքականության, իսկ մասնավորապես` պետական ծախսերի նվազեցման հետ.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում նվազել է ապրանքների արտահանումը, ֆինանսական փոխանցումները, ոչ մի կազմակերպություն վարկային տրանշ չի բացել, կարելի էր ենթադրել, որ լարին կթուլանար, բայց այն սկսեց ամրապնդվել շատ արագ տեմպերով: Այստեղ որոշիչ դեր կարող է խաղալ պետությունը` պետական ծախսերի նվազեցման հաշվին: Երբ ծրագրվում է պետական բյուջեն, առաջին քարորդի ծախսային մասը ինչ որ X թիվ է, պետությունը ծրագրում է, որ պետք է ծախսի X –ի`  ասենք 80 տոկոսը, ոչ թե ամբողջությամբ, որպեսզի ավելի քիչ քանակությամբ գումար մտնի շրջանառության մեջ,  և լարիի վրա ճնշումը նվազի: Երբ գումարի մատակարարումը նվազում է , Լարին ամրապնդվում է» :

Փորձագետի կանխատեսմամբ` շուտով լարին կվերադառնա իր նախկին փոխարժեքին կազմելով մոտ 2,45 հարյուրերորդական լարի 1 դոլարի դիմաց.

«Սա իրականում նշանակում է, որ մենք նվազեցնում ենք ընդհանուր պահանջարկը: Այլ կերպ ասած` նվազեցնում ենք տնտեսական աճի տեմպերը: Բայց սա շարունակական բնույթ չի ունենա,  և ապրիլից 1 դոլարը կարժենա մոտ 2,45  լարի: Լարիի ժամանակավոր ամրապնդումը չի հանգեցնի ապրանքի գների զգալի նվազեցմանը: Իհարկե,  տրամաբանական է, որ ներմուծվող ապրանքների գները կնվազեն, սակայն փորձը ցույց է տալիս, որ գնային տարբերությունը չնչին է » :

Վերջին 1 տարվա ընթացքում վրացական լարին էական տատանումների է ենթարկվել: 2016 թվականին դոլարի հանդեպ լարիի ամենաբարձր փոխարժեքը սահմանվել է հունվարի 27-ին`  հասնելով ամերիկյան 1 դոլարի դիմաց 2 եւ կես լարիի:

Թողնել պատասխան