Սաակաշվիլին բժշկական ինտենսիվ հսկողության կարիք չունի․ Նադիրաձե

«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Նինո Նադիրաձեն ասել է, որ բանտում գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ինտենսիվ բժշկական հսկողության կարիք չունի։

«Կարող եմ ասել, որ հիվանդի հետազոտության տվյալները թույլ են տալիս նրա բուժումը շարունակել թերապևտիկ բաժանմունքում, բժշկական ինտենսիվ հսկողության կամ  վերակենդանացման բաժանմունք տեղափոխման անհրաժեշտություն չկա։

Ախտորոշումները հաստատվել են, բուժումը շարունակվում է։ Մենք փաստացի հասել ենք վերականգնողական փուլին», — ասել է կլինիկայի ղեկավարը։

Կարդացեք նաև՝

Ամեն գնով պայքարում եմ կյանքիս համար․ Սաակաշվիլի