2026 թվականի հունվար-օգոստոսին անտոմս երթևեկության համար նշանակված տուգանքներից Վրաստանի բյուջե է մուտքագրվել 2 մլն 331 հազար 785 լարի։ Տեղեկությունը տարածել է Commersant-ը՝ գրելով, որ այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 61%-ով ավելի է։ Ֆինանսների նախարարության Վրաստանի համախմբված բյուջեի մուտքերի տվյալներով՝ 2025 թվականի հունվար-օգոստոսին նշված խախտումից բյուջե էր հավաքագրվել 1 մլն 448 հազար 823 լարի։
Թբիլիսիում հասարակական տրանսպորտով անտոմս երթևեկելու համար տուգանքը կազմում է 20 լարի։
Եթե քաղաքացին տուգանքը չի վճարում 30 օրվա ընթացքում, տուգանքին հետևում է 40 լարիի չափով տույժը։