Անակլիայի նավահանգստի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

Անակլիա նավահանգստի ծովային ենթակառուցվածքի նախագծման և կառուցման համար միջազգային մրցույթ է հայտարարվելհայտնում են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից:

Ինչպես նշում են նախարարությունից, մրցույթը կանցկացվի Համաշխարհային բանկի գնումների ընթացակարգերի համաձայն։ Նախարարությունից հայտնում են, որ գնումների համար կկիրառվի մեկ փուլային գնումների ընթացակարգ՝ կիրառվող միջազգային շուկայի սահմանափակ մոտեցումներով։ Հրավիրված մասնակիցները պետք է ներկայացնեն մրցութային առաջարկներ տեխնիկական և ֆինանսական ուղղությամբ:

«Հաղթող առաջարկը կլինի այն առաջարկը, որը կհամապատասխանի պահանջներին/ընտրության չափանիշներին և կունենա ամենաբարձր ընդհանուր միավորը (տեխնիկական առաջարկի միավոր+ֆինանսական առաջարկի միավորը):

«Մասնակիցներին տրվել է 45-օրյա ժամկետ՝ մրցութային փաստաթղթերի վերաբերյալ հստակեցնող հարցեր տալու և մրցութային առաջարկներ ներկայացնելու համար», – նշված է էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ։

Առաջարկների տեխնիկական և ֆինանսական գնահատականը կապահովի «Անակլիա ծովային նավահանգիստ» ՍՊԸ-ի կողմից հատուկ ստեղծված մրցութային հանձնաժողովը՝ միջազգային խորհրդատուների հետ համատեղ։ «Անակլիա ծովային նավահանգիստ» ՍՊԸ-ն հիմնադրվել է պետության կողմից 2023 թվականին։

Հիշեցնենք. 2020 թվականի սկզբին Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ խզում է «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» հետ խորջրյա նավահանգստի կառուցման ներդրումային համաձայնագիրը, քանի որ կոնսորցիումը չի կատարել ներդրումային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները։ Կոնսորցիումը հերքում է դա և մեղադրում է Վրաստանի կառավարությանը ռազմավարական նախագիծը նպատակաուղղված խափանելու մեջ։