Վրաստանում բնակվող ուկրաինացիներն օգնություն են խնդրում

Վրաստանում բնակվող որոշ ուկրաինացիներ օգնություն են խնդրում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիից։

Ուկրաինացիների տարածած հայտարարության մեջ ասվում է, որ արդեն երրորդ ամիսն է՝ անարդյունք սպասում են խոստացված դրամական օգնությանը։

Վրաստանի առողջապահության նախարարության տեղահանվածների գործակալությունը արձագանքել է ուկրաինացիների այս կոչին և խոսել տրամադրվող օգնության մասին։ Նախարարության ներկայացրած տվյալներով, ծախսվել է մինչև 3 մլն լարի, այդ թվում՝ 1 մլն 800 հազար լարի՝ սոցիալական աջակցության և բնակարանային ապահովման համար, 200 հազար լարի՝ ժամանակավոր կացարանի և մոտավորապես 800 հազար լարի՝ բժշկական ծառայությունների համար։

«Ծրագրի կատարման հետաձգումներ չկան, և այսօրվա դրությամբ 2 064 ընտանիք (4 050 ֆիզիկական անձ) արդեն ստացել է օգնություն: 2022 թվականի հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած կառավարության նիստում 6 ամսով երկարաձգվել է Ուկրաինայի քաղաքացիների և Ուկրաինայում մշտական ​​բնակության իրավունք ունեցող անձանց սոցիալ-տնտեսական աջակցության ծրագիրը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: