Պատրաստվում ենք համաճարակի պիկին. վարչապետի խորհրդական

Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է երկրում կորոնավիրուսի տարածման տվյալներին: Չիքովանին նշել է, որ Վրաստանը պատրաստվում է համաճարակի պիկին, ներքին տարածման դեպքերը զգալիորեն շատացել են:

Վարչապետի խորհրդականը հայտարարել է նաև, որ այս պահին հետազոտվում են նոր հաստատված դեպքերը, փորձում են պարզել նրանց կոնտակտները:

Չիքովանին հիշեցրել է, որ այսօր` ապրիլի 15-ին, ժամը 21:00-ից կփակվեն 4 մեծ քաղաքների` Թբիլիսիի, Բաթումիի, Քութայիսիի, Ռուսթավիի մուտքերը:

Նշենք՝ նախօրեին վարչապետը հայտարարեց, որ արտակարգ դրությունը երկրում կերկարաձգվի մինչև մայիսի 10-ը:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 306 դեպք։