Վրաստանում կորոնավիրուսով վարակված երկու պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված երկու պացիենտի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն՝ կայուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբաիան: Կլինիկայում այս պահի դրությամբ բուժվում է 39 մարդ:

Էզուգբաիայի հաղորդմամբ՝ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 86, ապաքինվել է՝ 46 պացիենտ:

«Նախօրեին 5 պացիենտ թեստավորվել է, առաջին անգամ նրանց պատասխանները բացասական են եղել, նրանց հետազոտությունները կշարունակվեն։ Այսօր ևս 8 պացիենտ կթեստավորվի»,- ասել է Էզուգբաիան:

Վրաստանում ապրիլի 15-ի ժամը 13:00-ի դրությամբ, արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 306 դեպք, այստեղից 69 մարդ ապաքինվել է, 3-ը մահացել, ևս 3 Վրաստանի քաղաքացի կորոնավիրուսով վարակվել է երկրի սահմաններից դուրս և բուժվելու նպատակով վերադարձել է հայրենիք: