ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ուղղությամբ ձեռքբերումները կապված են «Վրացական երազանք»-ի հետ. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ Եվրամիության և ՆԱՏՕ-ի ուղղությամբ Վրաստանի բոլոր ձեռքբերումները կապված են իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ։

Վարչապետը նշել է, որ ընդդիմությունը չի կարողանում ներել Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին այն բանի համար, որ նա Վրաստանում վերջ է դրել բռնապետությանը, մարդկանց նկատմամբ ճնշումներին, երկրի կործանմանը:

«Այստեղ ուզում եմ ասել, որ ստիպված են լինելու հաշտվել այս իրականության հետ։ Այսօր մենք երկրում ունենք հաջող ներքին և արտաքին քաղաքականություն»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ըստ վարչապետի, իշխող կուսակցության ձեռբերումներն են նաև ասոցացման համաձայնագիրը, առանց վիզայի ռեժիմը, ազատ առևտուրը, ԵՄ անդամակցության դիմումի պաշտոնապես ներկայացումը: Նրա խոսքով, այս ամենի մասին չէին կարող «երազել» ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» իշխանության օրոք:

Չի բացառվում, որ ապաօլիգարխացման մասին օրենքը չընդունվի. Կոբախիձե