Իսլանդիան Վրաստանի քաղաքացիներին 2018-ին օթևան չի տվել

Իսլանդիայի ներգաղթի ծառայության վիճակագրական տվյալներով, 2018 թվականին Իսլանդիայում օթևան չի ստացել Վրաստանի ոչ մի քաղաքացի:

Վիճակագրության համաձայն, 2018-ին ապաստան ստանալու հարցով դիմել է Վրաստանի 84 քաղաքացի, նրանցից 65-ին մերժել են, մնացածի դեպքում հարցի քննարկումը դադարեցվել է տարբեր պատճառներով:

Հատկանշական է, որ 2018-ին Իսլանդիան օթևան է տվել Իրաքի 43 քաղաքացու, ինչն ամենաբարձր ցուցանիշն է առանձին այլ երկրների շարքում:

2017-ին Իսլանդիան Վրաստանը դասել է ամենաանվտանգ երկրների շարքում, ինչը ենթադրում է այդ երկրի քաղաքացիներն այլ երկրում ապաստանելու կարիք չունեն։