Շաբաթվա եղանակային կանխատեսումը

Հոկտեմբերի 27-28-ը Արևմտյան Վրաստանում սպասվում է անձրևային եղանակ, իսկ Արևելյան Վրաստանում տեղ-տեղ կդիտվի անձրև, բարձր լեռնային շրջաններում հնարավոր է ձյուն: Ծովում հնարավոր է 2-3 բալանոց ալեկոծություն, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Տեղեկության համաձայն, հոկտեմբերի 29-ին կդիտվի անձրև, իսկ մինչև նոյեմբերի 2-ը՝ հիմնականում առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը հարթավայրային և բարձր շրջաններում կլինի +14, +19 աստիճան:

Մայրաքաղաք Թբիլիսիում մինչև նոյեմբերի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +20 աստիճանի սահմաններում։ Հոկտեմբերի 27-28-ին կփչի հյուսիս-արևմտյան քամի։