Լարիով վարկերի տոկոսադրույքները բարձրացել են

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով, նախորդ ամիս վարկերի տոկոսադրույքը կազմել է 12,9 տոկոս, մինչդեռ այս տարվա օգոստոսին՝ 13,6 տոկոս։

2022 թվականի սեպտեմբերի դրությամբ արտարժութային վարկերի տոկոսադրույքները օգոստոսի համեմատ չեն փոխվել և շարունակում են մնալ 7,4 տոկոս։ Այդ թվում՝ իրավաբանական անձանց տրամադրված վարկերի տոկոսադրույքները 7,6 տոկոսից հասել են 7,7 տոկոսի, իսկ ֆիզիկական անձանցը՝ 6,7 տոկոսից 6,4 տոկոսի։

Ազգային արժույթով տրամադրված վարկերի տոկոսադրույքը սեպտեմբերին օգոստոսի համեմատ 16,2 տոկոսից նվազել է մինչև 16,1 տոկոս։ Իրավաբանական անձանց տրամադրված վարկերի տոկոսադրույքը չի փոխվել և շարունակում է մնալ 13.8 տոկոս, իսկ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի տոկոսադրույքը մեկ ամսում 17.7 տոկոսից հասել է 18.1 տոկոսի։