Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Ջանելիձեին

Կայացել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջասթին Մակենզ Սմիթի և Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հանդիպումը։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի Արտաքին գործերի նախարարին՝ աջակցելու Մեծ Բրիտանիայից սկսված ռուս դիվանագետներին վտարելու ակցիային։

Հիշեցնենք՝ Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը անընդունելի անձ է համարել Թբիլիսիում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության Ռուսաստանի շահերը ներկայացնող բաժնի աշխատակցին՝ պահանջելով երկիրը լքել 7 օրվա ընթացքում:

Imedinews.ge-ի փոխանցմամբ, Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան Ռուսաստանի շահերը ներկայացնող բաժնում աշխատում է թվով 10 ռուս դիվանագետ։

Ռուս դիվանագետներին արտաքսելու որոշում է կայացրել ավելի քան 20 պետություն Սոլսբերի քաղաքում տեղի ունեցած քիմիական հարձակումից հետո, երբ ծանր թունավորում էին ստացել Ռուսաստանի ռազմական հետախուզության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան։

Նյութի աղբյուր imedinews.ge

Թողնել պատասխան