Ոստիկանները կհսկեն գետնանցումները

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի գետնանցումներում առաջիկայում կտեղադրվեն տեսախցիկներ, իսկ մինչ այդ դրանք կհսկեն ոստիկանները։ Այս մասին «Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել են «Թբիլիսիսերվիս» ընկերությունից։

Նշվում է, որ գետնանցումներն ու այգիներն ամբողջությամբ դիտարկելու համար մշակվել է հատուկ ծրագիր։ Դիտարկումն անցկացնելու է ներքին գործերի նախարարության մասնագիտացված դեպարտամենտը։

Թողնել պատասխան