Ալիևը շնորհավորել է Գախարիային ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Վրաստանի կառավարության աշխատակազմի տեղեկատվությամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Ըստ աշխատակազմի տրամադրած տեղեկության՝ Իլհամ Ալիևն ու Գիորգի Գախարիան  հեռախոսազրույց են ունեցել:

«Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել են Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկրության և բազում տարիների բարիդրացիական հարաբերությունները»,- նշված է կառավարության աշխատակազմի հայտարարության մեջ:

Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել նախօրեին՝ հոկտեմբերի 31-ին: 1 տոկոսանոց շեմն անցած 9 կուսակցությունից 8-ը որոշում է կայացրել չճանաչել ընտրությունների արդյունքները: Քաղաքացիները դուրս են եկել փողոց: