Այսօր վրաց Ողղափառ եկեղեցին նշում է Հարության տոնը

Ուղղափառ աշխարհն այսօր նշում է Քրիստոսի Հարությունը՝ Սուրբ Զատիկի տոնը։ Այս առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները և կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը։

Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալությունը շնորհավորում է բոլոր ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ Զատիկի տոնի առթիվ։

«Վրաց Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը։ Զատիկը քրիստոնյաների համար մեծ տոն է, քանի որ հարություն առած Փրկիչը սիրով և լույսով հաղթահարում է երկրային դժվարությունները: Կրոնական հարցերի պետական ​​գործակալությունը շնորհավորում է վրաց ուղղափառ առաքելական եկեղեցուն, բոլոր ուղղափառ քրիստոնյաներին Քրիստոսի հրաշափառ Հարության առթիվ», — ասված է շնորհավորական ուղերձում։

Ըստ Սուրբ Ավետարանի՝ Տեր Հիսուս Քրիստոսը խաչվեց մարդկությանը փրկելու և նրանց մեղքերը քավելու համար, խաչվեց և հարություն առավ երրորդ օրը։ Տիրոջ հարությամբ նորից դրախտի դուռը բացվեց մարդու համար։