Խորհրդարանական ընտրություններ. ԿԸՀ-ն հաշվել է ձայների 95 տոկոսը

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական տվյալներն ըստ 3626 ընտրատեղամասի, 95 տոկոսի տվյալները: Այսպիսով, «Վրացական երազանքն» ու «Միացյալ ազգային շարժում- Միավորած ընդդիմությունն» առաջատար դիրքերում են: Կից ներկայացնում ենք այս պահի դրությամբ համամասնական ցուցակով խորհրդարան մտնելու՝ 1 տոկոսանոց շեմն անցած կուսակցությունների ցանկը:

Վրացական երազանք — 48,12 %,

Միավորված ընդդիմություն — Միացալ ազգային շարժում- 26,92%,

Եվրոպական  Վրաստան- 3,79%,

Լելո- 3,19%,

Հայրենասերներ- 3,18%,

Ստրատեգիա Աղմաշենեբելի — 3,15%,

Գիրչի- 2,95%,

Էլիսաշվիլի- Քաղաքացիներ- 1,34%,

Նաթելաշվիլի- 1%։

Նշենք՝ ընտրություններին մասնակցել է 1 970 540 քաղաքացի, ակտիվությունը  կազմել է 56,11%:

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը  3 526 023  է, որոնցից 3 511 853-ը բնակվում է Վրաստանում,  14 170 –ը` արտերկրում: Ի դեպ, ըստ արտերկրի արձանագրած տվյալների՝ «Միավորված ընդդիմության» օգտին քվեարկել է ընտրողների 44,89, իսկ «Վրացական երազանքի» օգտին՝ 29,15 տոկոսը:

Նախօրեին գործել է 3 657 ընտրատեղամաս, կարանտինային գոտում կամ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողների համար ստեղծվել են 127 հատուկ հանձնաժողովներ:

Ընտրությունները կազմակերպվել են «խառը» համակարգով. 120 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակով (համամասնական համակարգ), իսկ  30 –ը` մեծամասնական (մաժորիտար) համակարգով: