Բելգիայի միգրացիայի հարցերով քարտուղարը մտադիր է այցելել Վրաստան

Բելգիայի Փախստականների եւ միգրացիայի հարցերով պետական քարտուղար Թեո Ֆրանկենը մտադիր է այցելել Վրաստան: Այս մասին տեղեկատվությունը տարածում է բելգիական BRF գործակալությունը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ, այցը կապված է Վրաստանի կողմից ապաստան հայցողների թվի աճի հետ: Ըստ տեղեկությունների, Թեո Ֆրանկենը առաջիկա ամիսներին մտադիր է այցելել նաև Ալբանիա:

Ըստ BRF-ի, անցյալ տարի ամսական կտրվածքով Բելգիայում ապաստան է խնդրել 35 վրացի: Մարտից Վրաստանից ապաստան հայցողների թիվը եռապատկվել է: Ինչ վերաբերում է Ալբանիային, անցյալ տարի 800 քաղաքացի է ապաստան խնդրել Բելգիայում:

Թողնել պատասխան